Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նվիրվում է Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին

Նվիրվում է Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին
27.10.2015 | 23:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղը՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման հանդիսավոր համերգը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Երեկոյի հյուրը՝ չեխ վիրտուոզ գալարափողահար Ռադեկ Բաբորակը կկատարի Գլիերի Գալարափողի կոնցերտը: Կհնչեն նաև Մանսուրյանի Պարտիտան և Չայկովսկու թիվ 1 սիմֆոնիան՝ «Ձմռան անուրջներ»: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ